Նյու Յորքում մարտի 26-ին հուժկու պայթյուն է որոտացել, որի պատճառով երկու բազմաբնակարան շենք փլուզվել է, հարակից երկու շենքում է հրդեհ է բռնկվել:
Նախնական հաղորդագրությունների համաձայն, 12 մարդ վնասվածքներ է ստացել, երեքի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ըստ նախնական վարկածի՝ գազի արտահոսքն է պայթյուն առաջացրել:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դի Բլազիոն ասել է, որ պայթյունի պատճառով փլուզվել է ոչ միայն այն շենքը, որտեղ այն տեղի է ունեցել, այլ նաև հարևան շենք:
Պայթյունից տուժած շենքերը գտնվում էին փոքր բիզնեսի և ռեստորանների տարածք համարվող Իսթ Վիլիջ թաղամասում: