Մատչելիության հղումներ

Թաթարների առաջնորդն հույս ունի դադարեցնել արտագաղթը Ղրիմից


Ղրիմի թաթարների առաջնորդ Ռեֆատ Չուբարովը, մարտի 24-ին ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում, հայտարարել է, որ չնայած Ռուսաստանի բռնակցումից հետո Ղրիմում տիրող իրավիճակի վատթարացմանը, ինքը հորդորում է թերակղզու մահմեդական բնակչությանը չհեռանալ:

«2014-ի ապրիլից հետո մենք Ռուսաստանից կողմից որևէ քայլ չենք բացառում, այդ թվում՝ ամբողջ ազգերի արտաքսումը», - ասել է Չուբարովը, ակնարկելով ստալինյան ժամանակները, երբ շուրջ 180,000 թաթարներ Ղրիմից արտաքսվեցին Կենտրոնական Ասիա:

Ղրիմի թաթարների մեծամասնությունը ընդդիմանում էր Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիային, և այժմ, երբ դա արդեն կայացած փաստ է, Չուբարովի խոսքով, թաթարների արտագաղթ է սկսվել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG