Երևանի ջրային կառույցներն այս տարի կգործարկվեն ապրիլի 7-ին:
«Մինչ այդ, ջրային կառույցների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով ընթանում են հանգույցների ու պոմպային համակարգերի կարգաբերման, խողովակաշարերի ներկման, տարածքի մաքրման և տեխնիկական բնույթի այլ աշխատանքներ: Մայրաքաղաքում կգործի թվով 32 շատրվան ու ջրային կառույց», - տեղեկացնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը: