Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ միացյալ շտաբը ԻՊ դեմ պայքարի միջոցներ է քննարկել


«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները Իրաք
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները Իրաք

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբը դրա պետի՝ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի ղեկավարությամբ գործնական խաղ Է անցկացրել, որի շրջանակներում քննարկել Է հավաքական անվտանգության միջոցների ծավալումը «Իսլամական պետության» դեմ պայքարի ֆոնին: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը՝ հղելով ՀԱԿՊ կայքում հրապարակված հաղորդագրությանը:

Մասնավորապես, խաղի մասնակիցները փորձարկել են պայմանական Գյումրիա և Թուրան պետություններին ռազմական օգնության տրամադրման հարցերը: Ըստ խաղի, այդ պետություններում, կտրուկ սրվել էր իրադրությունը՝ քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակովպայմանավորված, որն ուղեկցվում է ծայրահեղական տարրերի և խմբավորումների միջամտությամբ, որոնք պատրաստություն են անցել ահաբեկչական Թալիբան շարժման և «Իսլամական պետություն» խմբավորման բազաներում:

Խաղի մասնակիցները փորձարկել են ՀԱՊԿ-ի Ճգնաժամային արձագանքման կենտրոնի աշխատանքի կարգը: Բանակցվել է նաև թե միջազգային կազմակերպությունների հետ միասին ինչ քաղաքական, դիվանագիտական և տնտեսական միջոցառումներ պետք է ձեռնարկվեն ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային շահերի պաշտպանության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG