Մատչելիության հղումներ

Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջխաղացում կա․ Ջոն Քերի


Ջոն Քերին Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարֆի հետ բանակցությունների ժամանակ, Լոզան, Շվեյցարիա, 19-ը մարտի, 2015թ․
Ջոն Քերին Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարֆի հետ բանակցությունների ժամանակ, Լոզան, Շվեյցարիա, 19-ը մարտի, 2015թ․

Քիչ առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ընթացքում էական առաջխաղացում է գրանցվել, սակայն դեռ կան լուրջ տարաձայնություններ։

ԻՌՆԱ լրատվական գործակալության այսօրվա հաղորդագրության համաձայն, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ միջուկային ծրագրի հարցով բանակցությունները կարող են հաջողությամբ ավարտվել։

«Չկա որևէ հարց, որը հնարավոր չէ լուծել», - ասել է Ռոհանին։

Իրանի բանագնացների թիմը Լոզանում միջուկային հարցը քննարկում է 6 տերությունների` Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ։ Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը սոսկ խաղաղ նպատակ է հետապնդում, մինչդեռ, արևմտյան երկրները չեն բացառում, որ Իրանը փորձում է միջուկային ռումբ ստեղծել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG