Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի քարտուղար, սպորտի և երիտասարդության նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը մարտի 5-ին դիմում է գրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին: Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին տեղի ունեցավ ԲՀԿ արտահերթ համագումարը, որում կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից և «Բարգավաճ Հայաստան»-ից դուրս գալու մասին: