Խաղաղօվկիանոսյան Վանուատու կղզի-պետության նախագահ Բոլդուին Լոնսդեյլը հայտարարել է, որ երկրի մայրաքաղաք Պորտ Վիլայի շինությունների 90 տոկոսն ավերվել են «Փամ» անվանումը ստացած ցիկլոնի պատճառով:
Պաշտոնական տվյալներով, փոթորկին զոհ է գնացել առնվազն ութ մարդ, կան տասնյակ վիրավորներ:
266,000 հազար բնակչություն ունեցող և շուրջ 65 կղզիներից բաղկացած Վանուատուն Խաղաղ օվկիանոսի կղզի պետություններից ամենաաղքատն է:
Նախագահը Լոնսդեյլը կոչով դիմել է միջազգային համայնքին՝ խնդրելով մարդասիրական օգնություն տրամադրել:
«Փամ» ցիկլոնը վնասներ է պատճառել նաև Վանուատուի հարևան Տուվալու, Կիրիբատի և Սողոմոնյան Կղզիներ պետություններում: