Ամերիկացի մի բարձրաստիճան պաշտոնյա տեղեկացրել է, որ Իրաքի մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքը ազատագրելու գործողությունը տեղի կունենա մարտին կամ ապրիլին։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից քաղաքը ետ գրավելու գործողությանը կմասնակցեն մոտավորապես 20-25 հազար զինվորականներ, շուտով Իրաքի զինվորականները այդ գործողությունը իրականացնելու համար վերապատրաստում կանցնեն։