ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին:
Հանդիպման ընթացքում, ՊՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, քննարկվել են Ռումինիայի հետ պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: