Մատչելիության հղումներ

Հայաստանը ցավակցություն է հայտնել ճապոնացի պատանդի գլխատման կապակցությամբ


«Մեր ցավակցություններն ենք հայտնում Ճապոնիայի ժողովրդին Կենջի Գոտոյի բարբարոսական սպանության կապակցությամբ», - գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայան Թվիթերի իր միկրոբլոգում․ - «Միջազգային հանրությունը պետք է բազմապատկի ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում»:

Հիշեցնենք՝ շաբաթավերջին «Իսլամական պետություն» խմբավորումը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են գլխատում պատանդ պահվող ճապոնացի լրագրող Կենջի Գոտոյին:

Հունվարի 25-ին «Իսլամական պետության» զինյալները հայտարարել էին ճապոնացի մեկ այլ լրագրողի՝ Խարունու Յուկավուի սպանության մասին։

Ճապոնիան զայրույթով է ընդունել տեղի ունեցածը, վարչապետ Շինզո Աբեն նախօրեին ասել է, որ Տոկիոն «չի հանձնվի» և հայտարարել է, որ իր երկիրը ընդլայնելու է «Իսլամական պետության» դեմ պայքարող երկրներին տրամադրվող աջակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG