Մատչելիության հղումներ

Հորը որդուն սպանելու մեղադրանք է առաջադրվել


Քաղաքացի Գերման Ոսկանյանի սպանության դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Կարապետ Ոսկանյանին։

Հայաստանի քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նախաքննությամբ պարզվել է, որ Կարապետ Ոսկանյանը հունվարի 25-ին՝ ժամը 17-ի սահմաններում, իրեն պատկանող ավտոտնակում տանիքը վերանորոգելու հարցի շուրջ վիճաբանել է որդու՝ Գերման Ոսկանյանի հետ։ «Վիճաբանության ժամանակ վերջինս կռացել է ստուգելու դիտահորում ջրի առկայությունը, և այդ պահին Կ. Ոսկանյանը, վերցնելով կացինը, հարվածել է որդու ծոծրակագագաթային շրջանի աջ հատվածին և սպանել, որից հետո նրա դին թաղել է ավտոտնակում գտնվող դիտահորի վերջնամասի փոսում», - ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ Կարապետ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպանություն», նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG