Ղրիմում ձերբակալվել է տեղի թաթարական բնակչության շահերը ներկայացնող խոշորագույն կազմակերպության` Մեջլիսի փոխնախագահ Ախթեմ Չիյքյոզը:
Նրան մեղադրում են 2014 թվականի փետրվարին թերակղզու խորհրդարանի շենքին հարող հրապարակում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:
«Այդ իրադարձությունների ընթացքում երկու մարդ զոհվել էր, մի քանիսը միջին ծանրության վնասվածքներ էին ստացել: Այժմ քննչական մարմինները պարզում են՝ արդյոք այդ բախումները այլ հետևանքների ևս հանգեցրել են, թե՝ ոչ»,- նշել է Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան:
Ղրիմի թաթարական Մեջլիսի ղեկավարությունը հերքում է Չիյքյոզին ներկայացված մեղադրանքը` պնդելով, որ նա քաղաքական հետապնդումների զոհ է: