Այսօր Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի նախագահությամբ գումարվում է միջազգային խորհրդաժողով, որի օրակարգում «Իսլամական պետություն» զինված կազմակերպության դեմ պայքարը համատեղելու հարցն է։
Մեկօրյա խորհրդաժողովին մասնակցում են ավելի քան 20 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում արաբական աշխարհից։
«Ահաբեկիչները մեզ ուզում են պառակտել, սակայն իրենց գործողություններով միայն նպաստում են մեր միավորմանը»,- խորհրդաժողովից առաջ հայտարարել է Ջոն Քերրին։