ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսով քննարկել է վերջերս Փարիզում տեղի ունեցած հարձակումների հետաքննության մանրամասները։
Սպիտակ տան հաղորդմամբ՝ Օբաման վերահաստատել է այդ հարցում Ֆրանիսայի կառավարությանն աջակցելու իր պատրաստակամությունը։
Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև Ուկրաինայի արևելքում տիրող ճգնաժամին, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրին ու Իսրայելին վերաբերող հարցեր։