Մատչելիության հղումներ

Ուրուգվայի արտգործնախարարը կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղը


Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրո, արխիվ
Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրո, արխիվ

Ուրուգվայի արտգործնախարարը կոչ է արել միջազգայնորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Արտգործնախարար Լուիս Ալմագրոն հունվարի 4-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու իրավիճակը Հարավային Կովկասում և Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտումները, հայտնում է horizonweekly․ca կայքը:

Ալմագրոն կարևորել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում՝ հաշվի առնելով հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ որպես անկախ պետություն՝ 1918 թվականի մայիսից 1920 թվականի դեկտեմբերի սահմաններով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG