Բեռլինում հունվարի 5-ին տեղի կունենա այսպես կոչված Նորմանդական ձևաչափով խմբի հանդիպում Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև՝ Ուկրաինայի արևելքում շարունակվող ճգնաժամը քննարկելու նպատակով:
Ուկրաինան կներկայացնի Քաղաքականության և հաղորդակցության վարչության տնօրեն Օլեկսի Մակեևը, իսկ Ռուսաստանը կներկայացնի արտգործնախարարության ԱՊՀ գործերով երկրորդ վարչության տնօրեն Վիկտոր Սորոկինը:
Կողմերը հույս ունեն բավարար առաջընթաց գրանցել՝ հնարավորություն ստեղծելով Նորմանդական ձևաչափով ավելի բարձր մակարդակի հանդիպման անցկացման համար:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն դեկտեմբերին հույս էր հայտնել, որ Նորմանդական ձևաչափով խմբի հանդիպումների արդյունքում հնարավոր կդառնա հունվարի կեսերին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գագաթնաժողով անցկացնել: