Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է երկրի ռազմական դոկտրինայի փոփոխությունների մասին հրամանագիր:
Անցյալ շաբաթ Ռուսաստանի անվտանգության խորհուրդը հիմնավորել էր, որ ռազմական դոկտրինայի նոր ձևակերպումները կապված են Ուկրաինայի, նաև Սիրիայի, Իրաքի վերաբերյալ հարցերի հետ:
Դոկտրինայում հիմնական արտաքին վտանգներից է համարվում ՆԱՏՕ—ի ուժային հնարավորությունների ընդլայնումը, այդ դաշինքի անդամ երկրների ներկայացուցչությունների մերձեցումը Ռուսաստանի սահմաններին: