Իրաքն ու Թուրքիան պարտավորվել են համագործակցել «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում։
Թուրքիան պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Իրաքին, այդ երկրի վարչապետ Հայդար ալ-Աբադիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։
Հիշեցնենք, որ Թուրքիան հրաժարվել է միանալ կոալիցիոն ուժերին և օդուժի հարվածներ հասցնել զինյալներին Իրաքում ու Սիրիայում։