Մատչելիության հղումներ

Պուտին. Ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև աճել է 7 տոկոսով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 7 տոկոսով, այն դեպքում, երբ Ռուսաստանի հիմնական գործընկեր Գերմանիայի հետ այդ տոկոսները նվազել են, ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Եվրոպական միության հետ ապրանքաշրջանառությունը նվազել է 4.3 տոկոսով, 7, 8, 10 տոկոսով նվազել են նաև ներմուծման ծավալները։ Երբ ես նայեցի վիճակագրական տվյալները, հաճելիորեն զարմացա, օրինակ մեզ մոտ աճում է ապրանքաշրջանառությունը այլ երկրների հետ։ Օրինակ՝ ԱՄՆ-ի հետ ապրանքաշրջանառությունն աճել է 7 տոկոսով, իսկ ներմուծման ծավալները 23 տոկոսով», - ասել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, որ ապրանքաշրջանառությունն աճել է նաև Ասիական - Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների հետ։

«Բայց մեր հիմնական գործընկեր Գերմանիայի հետ համագործակցությունը հետընթաց է ապրում. 3.9 տոկոսով նվազել է ապրանքաշրջանառությունը, ընկել են նաև ներմուծման ծավալները», - ընդգծել է Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG