Մատչելիության հղումներ

ՊՆ փոխնախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված միջոցառումներին


Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը այսօր ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել են Պաշտպանության և անվտանգության հաստատություններում բարեվարքության ամրապնդման ծրագրի` Բարձրաստիճան առաջնորդների օրվա միջոցառումներին:

«Այս նախաձեռնության մասնակից առաջատար երկրների ներկայացուցիչները բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ կարծիքներ են փոխանակել ՆԱՏՕ-ի և այլ շահագրգիռ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության բարելավման հեռանկարների շուրջ», - մասնավորապես ասված է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Դավիթ Տոնոյանը վերահաստատել է 2015 թվականին ՆԱՏՕ-ի հետ խորհրդատվության և փորձի փոխանակման գործընթացը շարունակելու և Գործողությունների ծրագիրը արդիականացնելու պատրաստակամությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG