Մատչելիության հղումներ

ԿԳ նախարարն ընդունել է առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի դեսպանին


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:

Նախարարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում դեսպանը և նախարարը քննարկել են հայ-ամերիկյան կրթական համագործակցությանը վերաբերող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

«Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր գործունեության ընթացքում ՀՀ կրթության ոլորտում ամերիկյան կողմի աջակցությամբ իրականացված մի շարք ծրագրերի համար, մասնավորապես, շեշտելով հայաստանյան բուհերին ցուցաբերված տեխնիկական աջակցությունը, FLEX ծրագրին հայ աշակերտների մասնակցությունը, երեխաների իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղվածությունը, բուհերի ապաքաղաքականացմանն ուղղված հետևողական ջանքերը»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարներին, մասնավորապես, կիրառական նշանակության և աշխատաշուկայի զարգացմանը միտված նոր կրթական ծրագրերին, բուհերի տեխնիկական արդիականացման և ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացման հնարավորություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG