Մատչելիության հղումներ

Սիդնեյի սրճարաններից մեկում անհայտ անձը պատանդ է վերցրել մի քանի մարդու


Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի սրճարաններից մեկում առնվազն մեկ զինված անձ պատանդ է վերցրել մի քանի մարդու։

Տեղի հեռուստատեսության տեսագրության մեջ երևում է պատուհանի մոտ կանգնած առնվազն երեք մարդ, որոնց ձեռքներին եղել է արաբերեն գրությամբ սև դրոշ։ Միջադեպի պահին ականատեսները կրակոցների ձայներ են լսել։ Տուժածների մասին չի հաղորդվում։ Ոստիկանությունը շրջապատել է դեպքի վայրը, զինված տղամարդու հետ բանակցություններ են վարվում:

Վարչապետ Թոնի Էբբոթը ասել է, որ այս միջադեպ կարող է քաղաքական դրդապատճառներ ունենալ: Ոստիկանության ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ այն «նման է ահաբեկչական գործողության»:

Որոշ հաղորդագրությունների համաձայն՝ գերի վերցնողը պահանջել է բանակցություններ վարչապետ Էբբոթի հետ:

Ավստրալական Network 10 հեռուստաընկերությունը հայտնել է, որ հեռախոսով հաջողվել է զրուցել երկու գերիների հետ, ովքեր ասել են, որ զինված անձը երկու ռումբ է տեղադրել սրճարանում և ևս երկուսն էլ Սիդնեյի այլ վայրերում:

Ավստրալիան այն երկրներից մեկն է, որը ևս պայքարում է «Իսլամական պետության» զինյալների դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG