Մատչելիության հղումներ

Կառավարությունը բարձրացրեց գիտաշխատողների հավելավճարները


Կառավարությունը բարձրացրեց գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողների հավելավճարները։

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ գիտության դոկտորին տրվող հավելավճարը սահմանվեց 50 հազար դրամ (մոտ 108 դոլար)՝ նախկին 20 հազար դրամի փոխարեն, գիտության թեկնածուինը՝ 25 հազար դրամ՝ 10 հազար դրամի փոխարեն: Հավելավճարից կօգտվեն գիտության 700 դոկտոր և 2 հազար 200 թեկնածու:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG