Մատչելիության հղումներ

Մերկելը ՌԴ-ին մեղադրել է եվրաինտեգրման ձգտող երկրների ներքին գործերին խառնվելու մեջ


Անգելա Մերկելն ու Վլադիմիր Պուտինը զրուցում են, արխիվ
Անգելա Մերկելն ու Վլադիմիր Պուտինը զրուցում են, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին մեղադրել է եվրաինտեգրման ձգտող երկրների ներքին գործերին խառնվելու մեջ։ Այս մասին Մերկելը հայտարարել է գերմանական Die Welt թերթի հետ զրույցում։

«Ռուսաստանը խնդիրներ է ստեղծում Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի համար, որոնք որոշում են կայացրել ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը»,- ասել է Գերմանիայի կանցլերը։

Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան փորձում է քաղաքական և տնտեսական կախվածության մեջ պահել Բալկանյան թերակղզու երկրներին։

Անդրադառնալով բալթյան երկրներին՝ Գերմանիայի կանցլերը նշել է, որ «այստեղ խոսքը չի գնում պատերազմի մասին»։ Մերկելն ընդգծել է՝ ՆԱՏՕ-ի մասին պայմանագրի 5 հոդվածի համաձայն, Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած երկրի վրա հարձակումը դիտարկվում է որպես կազմակերպության վրա հարձակում, հետևաբար անհրաժեշտության դեպքում այդ երկրներին կհատկացվի ռազմական օգնություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG