Երեկ Եգիպտոսի դատարանը մահապատժի է դատապարտել 188 մարդու։ Նրանք մեղավոր են ճանաչվել Կահիրեում ոստիկանների նկատմամբ բռնությունների, նրանց մահվան հասցնելու համար։
2013 թվականի օգոստոսին ոստիկանական բաժանմունքի դեմ հարձակման արդյունքում զոհվել էր 10 ոստիկան։ Բողոքի ակցիան Կահիրեում անցկացվում էր ի պաշտպանություն պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի։