Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում են։
Sports.ru կայքի կազմած ամենամյա ցուցակում Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստներ Մովսիսյանն ու Օզբիլիսը համապատասխանաբար 34-րդ և 35-րդ տեղերում են՝ 2․1 միլիոն և 2 միլիոն եվրո աշխատավարձերով:
2014-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը կազմելիս աշխատավարձի ամենացածր նշաձող է համարվել 1․5 միլիոն եվրոն։ Ռուսաստանի առաջնությունում 80 ամենաթանկ պայմանագրերը կնքել են Պրեմիեր լիգայի հետևյալ 7 ակումբները՝ «Զենիթ», «Դինամո», «Լոկոմոտիվ», «Սպարտակ», ԲԿՄԱ, «Ռուբին» և «Կրասնոդար»։
Մովսիսյանը «Սպարտակ»-ի կազմում հանդես է գալիս 2013-ի հունվարից, իսկ Օզբիլիսը՝ 2013-ի հուլիսից։
«Սպարտակ»-ը ներկայումս 25 միավորով Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում է՝ 16 թիմերի հետ պայքարում։
Անի Մեջլումյան