Ամերիկայի Նյու Յորք նահանգում նախօրեին տեղացած աննախադեպ ձյան պատճառով առնվազն 14 մարդ է զոհվել, իսկ դրան հաջորդած՝ եղանակի ջերմացմանը զուգընթաց ջրհեղեղների վտանգ է առաջացել:
ԱՄՆ-ի Ազգային եղանակային ծառայությունը կոչ է արել այն շրջաններին, որտեղ ավելի քան երկու մետր հաստությամբ ձյուն է տեղացել, քայլեր ձեռնարկել ջրհեղեղից պաշտպանվելու համար:
Վտանգավոր տարածաշրջանում ավելի քան 600,000 մարդ է ապրում, հազարավոր մարդիկ հայտնվել են ծուղակում՝ չկարողանալով բացել իրենց տների դռները կամ նույնիսկ դուրս գալ լուսամուտներից:
Ջրհեղեղներից բացի մեծ վտանգ է ներկայացնում նաև ձյան շերտի ծանրությունը հատկապես այն բնակիչների համար, ովքեր չեն կարողացել մաքրել իրենց տների կտուրները: