Մատչելիության հղումներ

Խարկովի ռոք պանդոկում տեղի ունեցած պայթյունից մահացածների թիվը հասել է 11-ի


Ոստիկաները զննում են պայթյունի վայրը, 9-ը նոյեմբերի, 2014
Ոստիկաները զննում են պայթյունի վայրը, 9-ը նոյեմբերի, 2014

Խարկովի «Ստենա» ռոք պանդոկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 11-ի։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարությունը, սակայն, տուժածների ստույգ թիվը դեռ չի հրապարակում՝ նշելով, որ թիվը ժամ առ ժամ աճում է։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան, երբ պանդոկում «Ազով» կամավորական ջոկատի համար օգնություն էր հավաքվում։ Պանդոկի տնօրենը պայթյունի տակ քաղաքական ենթատեքստ է տեսնում։

«Մենք շատ օգնություն ենք հավաքել փախստականների, զինվորների, որբ երեխաների և այլոց համար։ Բիզնեսում մենք մրցակիցներ չունենք, և երբեք ոչ ոք բիզնեսում մեզ չի նեղացրել»,-հայտարարել է Միխայիլ Օզերովը։

Տնօրենի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել բարի հատվածում, որտեղ ավելի վաղ պանդոկի այցելուները անծանոթ փաթեթ էին նկատել, - «Բայց մենք մտածեցինք, որ այցելուներից մեկն է թողել և դուրս եկել ծխելու։ Մի քանի վայրկյան հետո տեղի ունեցավ պայթյունը»,- ասել է տնօրենը՝ հավելելով, որ այդուամենայնիվ կամավորական գործունեությունը չեն դադարեցնելու։

«Ուկրաինսկայա պրավդա»-ն սակայն առաջ է քաշում պանդոկում գազի արտահոսքի վարկածը՝ չբացառելով, որ պանդոկում հաճախակի հավաքվող զինյալ կամավորականները գուցե ամսի 9-ի հավաքից հետո տարածքում պայթուցիկ են թողել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG