Գերմանիան նշում է Բեռլինի պատի վերացման 25-րդ տարեդարձը: Տոնակատարությունները սկսվել են ուրբաթ օրը և շարունակվելու են երեք օր:
Նախկին Խորհրդային Միության վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը, ում իշխանության օրոք Գերմանիան վերամիավորվեց ու քանդվեց Բեռլինի պատը, մասնակցում է տոնակատարություններին: Հազարավոր մարդիկ ողջունել են նախկին անցակետը հատող Գորբաչովին:
Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահը, անդրադառնալով Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Արևմուտք - Արևելք լարվածությանը, ասել է․ - «Վաղուց փորձված հին օրինակ կա՝ երբ Ռուսաստանն ու Գերմանիան միմյանց նկատմամբ բարեկամաբար են տրամադրված, Եվրոպայում խաղաղություն է տիրում»: