Մոսկվայի «Նովոսլոբոդսկայա» մետրոյի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա` ընդդեմ Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի։
Մեկ ու կես ժամ տևած ակցիայի ընթացքում անցորդները պատռել են ցուցապաստառները, սադրիչ գործողություններով փորձել ծեծկռտուք կազմակերպել։ Այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը։