Ղրիմում ներդրողները կազատվեն մի շարք հարկային արտոնություններից մինչև տասը տարի ժամկետով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Ղրիմն ազատ տնտեսական գոտի դարձնելու վերաբերյալ օրենքի նախագիծը ներկայացվել է ՌԴ Պետդումա։ Նախագծի շրջանակներում, ըստ Մեդվեդևի, նախատեսվում է ազատ ու հարմար ռեժիմի սահմանում նավահանգիստներում, որը կդյուրացնի ներդրողների գործունեությունը։
Ռուսաստանի կառավարությունը հույս ունի, որ այս նախաձեռնությունները կխթանեն թերակղզում գործարար ակտիվությունը և ներդրումների հոսքը։ Այս մասին ասվում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքէջում։