Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում այսօր հանդիպել է իր հյուսիսկորեացի պաշտոնակից Րի Սու Յոնգի հետ։
Լավրովն ասել է, որ Ռուսաստանը մտադիր է տարբեր բնագավառներում ընդարձակել համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ։ Րին իր հերթին ասել է, որ երկու երկրներն ունեն հարաբերությունների երկար տարիների պատմություն և կապված են արյամբ։