Հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի ապահովման նպատակով Երևանում համայնքային բյուջեի միջոցներով նախատեսված 200 թեքահարթակից կառուցվել և շահագործման է հանձնվել 172-ը:
Այսօր Երևանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ հրապարակված տվյալների համաձայն՝ նաև օբյեկտների 263 մուտք սեփականատերերի կողմից հարմարեցվել է հաշմանդամների համար, իսկ փողոցների հիմնանորոգման շրջանակում ևս 278 թեքահարթակ է կառուցվել, փոխանցում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: