Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում քիչ առաջ Ամերիկային կոչ է արել «Ուկրաինան չթողնել մեն-մենակ ռուսական ագրեսիայի դեմ»։
Պորոշենկյոն իր ելույթում Ղրիմի բռնակցումն անվանել է արդի պատմության ընթացքում ցինիկ դավաճանության օրինակ և ասել է, որ Կիևը ոչ մի պարագայում, ինչ էլ որ առաջարկվի, չի մերվի օկուպացիայի հետ։ Պորոշենկոն ամերիկացի օրենսդիրներին հորդորել է «հաստատել Ուկրաինայի հատուկ կարգավիճակն անվտանգության հարցում»։
Պաշտոնական Կիևը հայտնել է, որ Ռուսաստանը մոտ 4000 զինծառայող է տեղակալել Ղրիմում։ Ուկրաինայի զինված ուժերի խոսնակ Անդրիյ Լիսենկոյի խոսքերով, ռուսաստանցի զինծառայողները գտնվում են թերակղզու Խերսոնին սահմանակցող հատվածում։
Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դատապարտել են Ղրիմի բռնազավթումը Ռուսաստանի կողմից։