Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հայտարարել է, որ Մոսկվան պետք է մեծացնի իր ռազմական ներկայությունը Ղրիմի թերակղզում ուկրաինական ճգնաժամի և Ռուսաստանի սահմանների մոտ օտարերկրյա ռազմական ուժերի կուտակման պատճառով:
Ղրիմի ուղղությամբ ինքնաբավ ռազմական ուժերի տեղակայումը, Շոյգուի խոսքով, Ռուսաստանի ռազմական գերակայություններից մեկն է: