Մատչելիության հղումներ

Կասպրշիկ․ Հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը կայունացել է


Հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակը զգալիորեն կայունացել է, ադրբեջանական «Թրենդ» գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, ընդգծելով, որ իրավիճակի լիցքաթափումը հաջորդել է Սոչիում օգոստոսի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը։

«Սա շատ դրական երևույթ է, և հուսով եմ՝ այսպես կշարունակվի»,- նշել է նա, հրադադարը խախտելու մեջ մեղադրելով երկու կողմերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG