Մատչելիության հղումներ

Թուրքիան բացատրություն է պահանջում ԱՄՆ-ից լրտեսության մասին լուրերի առնչությամբ


Թուրքիան բացատրություն է պահանջում Ամերիկայի Միացյալ Նահանգներից լրատվամիջոցներում տարածած լուրերի առնչությամբ, որոնցում ասվում է, որ Վաշինգտոնը լրտեսել է թուրքական առաջնորդներին։

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընջն ասել է, որ երկրի արտգործնախարարությունը կանչել է Անկարայում ԱՄՆ-ի գործերի հավատարմատարին՝ բացատրություն պահանջելու համար։

Գերմանական «Շպիգել» պարբերականը օգոստոսի 31-ին գրել էր, որ ամերիկյան ազգային անվտանգության գործակալությունը 2006 թվականից լայնածավալ էլեկտրոնային հսկողություն է իրականացրել թուրք առաջնորդների նկատմամբ։

Ըստ «Շպիգել»-ի, այդ հրապարակումը հիմնված է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի տարածած փաստաթղթերի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG