Մատչելիության հղումներ

Հրապարակվել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ձևավորվել է կառավարության նոր կազմը, որը կշարունակի գլխավորել վարչապետ Մանուել Վալսը։

Նախորդ կառավարությունը, որը ձևավորվել էր մոտ 5 ամիս առաջ, Օլանդի հանձնարարությամբ լուծարվեց այն բանից հետո, երբ էկոնոմիկայի նախարար Առնո Մոնտեբուրը հրապարակայնորեն հորդորեց կառավարությանը դադարեցնել կոշտ տնտեսության քաղաքականությունը։

Նոր ձևավորված կառավարությունում էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրել է նախկին բանկիր, 36-ամյա էմանուել Մակրոնը։ Իրենց պորտֆելները պահպանել են արտաքին գործերի, պաշտպանության և ֆինանսների նախարարները։ Իր պաշտոնավարման երկու տարվա ընթացքում սա Օլանդի ձևավորած 4-րդ կառավարությունն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG