Մատչելիության հղումներ

Տաջիկ-ղրղըզական սահմանին փոխհրաձգությունից 4 մարդ է վիրավորվել


Ղրղըզստանի սահմանապահները, լրատվամիջոցների փոխանցմամբ, կրակ են բացել Ղրղըզստանի և Տաջիկստանի միջև վիճելի տարածքում ավտոճանապարհ կառուցելու՝ ղրղըզական ծրագրերի դեմ բողոքի ակցիա կազմակերպած տաջիկ գյուղացիների ուղղությամբ:

«Ազատություն» ռ/կ տաջիկական ծառայությունը հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել Տաջիկստանի Բոբոջոն Գաֆուր շրջանում՝ օգոստոսի 25-ին: Վիրավորված ցուցարարներից մեկի դրությունը ծանր է:

Վիճելի տարածքում Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանապահ ծառայությունների միջև նախկինում ևս փոխհրաձգության դեպքեր արձանագրվել են, որոնց հետևանքով երկու կողմից էլ մարդիկ են վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG