Մատչելիության հղումներ

Մահացել է ամերիկացի հայտնի դերասան Ռոբին Ուիլյամսը


Ռոբին Ուիլյամսը «Օսկար» մրցանակով, մարտ, 1998թ․
Ռոբին Ուիլյամսը «Օսկար» մրցանակով, մարտ, 1998թ․

63 տարեկանում վախճանվել է հայտնի ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսը:

Նրան մահացած են գտել Կալիֆորնիայի իր տանը: Ոստիկանությունը որպես հիմնական վարկած դիտարկում է ինքնասպանությունը:

Հուլիսին լրատվամիջոցները հաղորդել էին, որ դերասանը վերականգնողական կենտրոնում բուժում էր անցնում ալկոհոլից և թմրադեղերից կախվածության խնդիրների պատճառով:

Ռոբին Ուիլյամսը «Օսկար»-ի և մի քանի «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել:

Դերասանի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG