Մատչելիության հղումներ

Օբամա․ Ռուսաստանի տնտեսությունը կանգ է առել


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա, արխիվ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Ռուսաստանի տնտեսությունը պատժամիջոցների պատճառով կանգ է առել։

Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսին Օբաման ասել է, թե պատժամիջոցները գործում են, ինչպես և ենթադրվում էր, ցուցաբերելով մեծ ճնշում ռուսական տնտեսության վրա։

Իր հերթին, Սպիտակ տան ներկայացուցիչ Լորա Լուկաս Մագնուսոնը, մեկնաբանելով Ռուսաստանի սահմանած պատժամիջոցները Արևմուտքի նկատմամբ, հայտարարել է, թե պատասխան գործողությունները արևմտյան երկրների և ընկերությունների նկատմամբ կուժեղացնեն Ռուսաստանի միջազգային մեկուսացումը և հետագայում կունենան բացասական ազդեցություն այդ երկրի տնտեսության վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG