Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Ղազախի շրջանում գյուղացի է վիրավորվել


Երեկ երեկոյան Ադրբեջանի Ղազախի շրջանի Մեզեմ գյուղի 44-ամյա բնակիչ Չինգիզ Ասլանովը միջանցիկ հրազենային վիրավորում է ստացել աջ ազդրի շրջանում, փոխանցում է APA լրատվական գործակալությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցի պնդմամբ՝ Ասլանովը վիրավորվել է հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:

Գյուղացուն անմիջապես վիրահատել են, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG