Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Վաշինգտոնը կարող է շարունակել Թեհրանի հետ բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ՝ հուլիս 20-ին նախատեսված այս փուլի ավարտից հետո:
Օբաման ընդգծել է, որ չնայած Իրանի և վեց գերտերությունների միջև բանակցություններում որոշակի առաջընթաց կա, այդուհանդերձ, մի շարք խնդիրներ մնում են չլուծված: