Մատչելիության հղումներ

Ուկրաինա-ԵՄ միջև մինչև տարեվերջ կարող է առանց վիզայի ռեժիմ սահմանվել


Ուկրաինայում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին հնարավոր է համարում մինչև 2014 թվականի ավարտը Ուկրաինայի և Եվրամիության միջև առանց վիզայի ռեժիմի սահմանումը:

Korrespondent.net-ի փոխանցմամբ, Յան Տոմբինսկին նշել է, որ Եվրահանձնաժողովը դրական գնահատական է տվել վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ գործողությունների պլանի երկրորդ փուլին անցումը, սակայն նշել է, որ վերջնական որոշում դեռ չի ընդունվել:

«Ես կարծում եմ, որ այն պետք է ընդունվի արդեն հիմա: Եթե դա արվի, դա նշանակում է, որ մենք շատ լավ հնարավորություններ և հեռանկարներ կունենանք մինչև այս տարվա վերջ ամբողջությամբ առանց վիզայի ռեժիմի անցնելու համար»,- ասել է Տոմբինսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG