Մատչելիության հղումներ

Պետդեպի պաշտոնյա․ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը անշեղորեն վատացել է


Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Թոմաս Մելիան ԱՄՆ-ի հելսինկյան հանձնաժողովի նիստում հունիսի 11-ին հայտարարել է, որ Ադրբեջանում անցած 5 տարիների ընթացքում քաղաքացիական ազատությունների և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը անշեղորեն վատթարացել է:

«2009-ին ժողովրդավարական բարեփոխումների ջատագովները, մասնավորապես՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը, արդեն իսկ դժվարություններ ունեին Ադրբեջանի քաղաքական կյանքում մասնակցելու հարցում, բայց գոնե ՀԿ-ները և անհատ ակտիվիստները հնարավորություն ունեին գործել», - նշել է Մելիան, - «Ցավոք, իրավիճակը զգալիորեն վատթարացել է այժմ»:

Մելիան նաև խոսել է քաղաքական գործիչներին իրենց հայացքների համար հետապնդումների, ինչպես նաև ՀԿ-ների դեմ ուղղված օրենսդրության և առհասարակ քաղաքացիական հասարակության դեմ ճնշումների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG