Մատչելիության հղումներ

Աբխազ ընդդիմադիրները կերկխոսեն միայն Անկվաբի հրաժարականի հարցով


Աբխազիայի ընդդիմության առաջնորդներից Ռաուլ Խաջիմբան նախագահականի դիմաց բողոքի ցույցի ժամանակ, 27-ը մայիսի, 2014թ․
Աբխազիայի ընդդիմության առաջնորդներից Ռաուլ Խաջիմբան նախագահականի դիմաց բողոքի ցույցի ժամանակ, 27-ը մայիսի, 2014թ․
Աբխազական ընդդիմությունը հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության իշխանությունների հետ միայն այն դեպքում, եթե քննարկման առարկա դառնա նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականի հարցը, հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, մայիսի 27 ին Աբխազիայի ընդդիմությունը գրավեց նախագահի նստավայրը, ինչից հետո նախագահ Անկվաբը լքեց նստավայրը և համաձայնեց կառավարությանը, գլխավոր դատախազին և երկու մարզերի ղեկավարներին հեռացնել զբաղեցրած պաշտոններից: Ավելի ուշ ցուցարարնեը պահանջեցին հենց նախագահի հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG