Մատչելիության հղումներ

Նիգերիայում մոտ հարյուր մարդ է սպանվել


Նիգերիայում երեք գյուղերի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով մոտ հարյուր մարդ է սպանվել: Հարձակման համար գլխավորապես մեղադրվում են ֆուլանի մահմեդական հովիվները:

Ականատեսները պատմել են, որ հրազենով ու մաչետեներով զինված տղամարդիկ հարձակվել են տների վրա, այրել դրանք: Արյունահեղությունը տեղի է ունեցել քրիստոնեական հարավն ու մահմեդական հյուսիսը բաժանող հատվածում, որտեղ առկա են կրոնական ու էթնիկ խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG