Մատչելիության հղումներ

Աֆղանստանում նախագահի երկրորդ թեկնածուն է հրաժարվել ընտրապայքարից


Աֆղանստանում ապրիլի 5-ին նախանշված նախագահական ընտրություններում առաջադրված երկրորդ թեկնածուն է հրաժարվում ընտրապայքարից: Երկրի պաշտպանության նախկին նախարար Աբդուլ Ռահիմ Վարդեկը չի մանրամասնել թեկնածությունից հրաժարվելու պատճառները: Վարդեկը, որը չէր դիտվում որպես հիմնական թեկնածու, ասել է, որ չի աջակցելու առաջադրվածներից որևէ մեկին:

Նախագահի աթոռի համար այս պահին պայքարում է 9 թեկնածուն, որոնցից մեկը կփոխարինի գործող նախագահ Համիդ Քարզային, քանի որ լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը: Երկրի սահմանադրությամբ նախագահը չի կարող առաջադրվել երրորդ ժամկետով:

Հիշեցնենք, որ ամսվա սկզբին ընտրապայքարից հրաժարվել էր Քարզայի եղբայրը՝ Քեյում Քարզայը: Աֆղանստանի նախագահական ընտրություններում որպես ֆավորիտներ են դիտվում արտաքին գործերի երկու նախկին նախարարները՝ Աբդուլահ Աբդուլահն ու Զալմայ Ռասսուլը, և ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Ղանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG