Մատչելիության հղումներ

Սևաստոպոլը որոշել է մտնել Ռուսաստանի կազմի մեջ


Ուկրաինա, Ղրիմ - Ռուսական ռազմանավը ժամանում է Սևաստոպոլի նավահանգիստ, 6-ը մարտի, 2014թ․
Ուկրաինա, Ղրիմ - Ռուսական ռազմանավը ժամանում է Սևաստոպոլի նավահանգիստ, 6-ը մարտի, 2014թ․
Ղրիմի Սևաստոպոլ քաղաքը որոշել է մտնել Ռուսաստանի կազմի մեջ՝ որպես Ռուսաստանյան Դաշնության սուբյեկտ:

Ուկրաինական ՈւՆԻԱՆ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ որոշումը ընդունվել է Սևաստոպոլի քաղաքային խորհրդի երեկ կայացած նիստի ժամանակ:

Ավելի վաղ քաղխորհուրդը որոշել էր Ռուսաստանի կազմ Սևաստոպոլի մտնելու հարցը դնել Ղրիմում մարտի 16-ին նշանակված հանրաքվեին:

Հիշեցնենք՝ երեկ Ղրիմի խորհրդարանը որոշում ընդունեց թերակղզու՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG