Մատչելիության հղումներ

Զբոսայգիները կբարեկարգվեն համայնքային բյուջեի և մասնավոր ներդրումների հաշվին


Երևանի քաղաքապետարանի բարեկարգման 2014 թվականի ծրագրերի շրջանակում մայրաքաղաքի զբոսայգիների բարեկարգման աշխատանքներ կտարվեն ինչպես համայնքային բյուջեի, այնպես էլ մասնավոր ներդրումների հաշվին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

«Մասնավորապես, Գլխավոր պողոտայի Վերնիսաժին հարակից այգին կբարեկարգվի համայնքային միջոցների հաշվին, իսկ Մանկական և Մալիբու սրճարանին հարակից զբոսայգիները՝ վարձակալների կողմից: Քաղաքապետը հանձնարարել է հանդիպել վարձակալների հետ և հստակեցնել աշխատանքների մեկնարկի ժամանակացույցն ու կարճ ժամկետում սկսել այն»,- ասված է քաղաքապետարանի տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրությունում։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է «Անվտանգ քաղաք» ծրագրի շրջանակում բարեկարգվող այգիների տարածքները հնարավորին սեղմ ժամկետում կահավորել տեսախցիկներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG